Ներքին 4 տարի առաջ - 16:51 15-10-2022

Արցախի ոստիկանության 5 ծառայողները զոհվել են անօդաչու թռչող սարքի հարվածից՝ Հադրութի շրջանի «Թութակ» կոչվող տեղամասում

Այսօր Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության 5 ծառայողների՝ ոստիկանության կապիտան Արսեն Հարությունյանի, լեյտենանտներ՝ Տիգրան Պետրոսյանի , Բենիկ Համբարձումյանի, Հրայր Դանիելյանի և սերժանտ՝ Աշոտ Դալլաքյանի հիշատակի օրն է: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանությունից:

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին մասնակցել և հերոսական ուղի է անցել նաև ոստիկանության համահավաք գումարտակի անձնակազմը: Շուրջ 44 օր տևած ռազմական գործողությունների ընթացքում ոստիկանության համահավաք գումարտակից զոհվել է 11 ծառայող:

Արսեն Հարությունյանը, Տիգրան Պետրոսյանը , Բենիկ Համբարձումյանը, Հրայր Դանիելյանը և Աշոտ Դալլաքյանն անմահացել են ադրբեջանական զինուժի կողմից կիրառված անօդաչու թռչող սարքի հարվածից՝ Հադրութի շրջանի «Թութակ» կոչվող տեղամասում:

ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը՝ համակարգի մի խումբ ծառայողների ուղեկցությամբ, այսօր հարգանքի տուրք են մատուցել, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել ռազմական գործողությունների ընթացքում անմահացած ոստիկանների շիրիմներին:

Վերջիններս հետմահու պարգևատրվել են պետական ու գերատեսչական մեդալներով ու շքանշաններով, իսկ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ «Արիություն» մեդալով: Հայրենիքին մատուցած անձնուրաց ծառայության համար՝ ոստիկանության 2 ծառայող արժանացել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի:

Խունկ և օրհնություն մեր հերոս եղբայրների անմահ հիշատակին»,-ասվում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ֆեյսբուքյան էջի գրառման մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան