Ներքին 4 տարի առաջ - 15:57 15-10-2022

ՀՀ փոխվարչապետը դեսպանի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ֆրանսիայի հասցեական և անաչառ հայտարարությունները

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։

Ինչպես տեղեկացրին փոխվարչապետի գրասենյակից, ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետ Մաթևոսյանը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների դինամիկան, որը դրսևորվում է ինչպես բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, այնպես էլ տարբեր ուղղություններով ընթացող ակտիվ փոխգործակցությամբ։ Անդրադառնալով հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզով սահմանված համագործակցության շրջանակին՝ փոխվարչապետը հատկապես ընդգծել է Հայաստանում ֆրանսիական ներդրումների ծավալների ու առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման կարևորությունը։

Ի թիվս երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի՝ դեսպան Լույոն անդրադարձել է նաև հայ-ֆրանսիական միջտարածաշրջանային գործակցության հետագա ամրապնդման հնարավորություններին։ Այս համատեքստում Անն Լույոն կարևորել է ս.թ. հունիսի 29-30-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովի արդյունքները, այդ թվում՝ Սյունիքի մարզի ու Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև նախանշվող համագործակցությունը։

Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիային՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Ֆրանսիայի հասցեական և անաչառ հայտարարությունները՝ մեծապես կարևորելով Ֆրանսիայի՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան