Ներքին 4 տարի առաջ - 12:09 15-10-2022

Ինչ է հայտարարագրել ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը

Oragir.news-ը ներկայացնում է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հայտարարագիրը։

Հովակիմյանը հայտարարագիր սկսել է ներկայացնել 2019 թ․-ից։ Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նա չի հայտարարագրել ո՛չ անշարժ գույք, ո՛չ ավտոմեքենա, ո՛չ բանկային հաշիվ, ո՛չ թանկարժեք իրեր։ Հայտարարագրել է միայն 50 հազար դրամ արժողությամբ Array ընկերության արժեթղթերը և 6 մլն դրամ դրամական միջոցներ։

Արդեն 2020 թ․-ի տարեկան հայտարարագրում նա հայտարարագրել է Երևանի Աջափնյակ համայնքում գտնվող 2 հողամաս, մեկ հողին ամրակցված անշարժ գույք նույն համայնքում, ինչպես նաև նորակառույց բազմաբնակարան ինքնակամ շինության վրա կառուցված կառույցներ։ Ընդ որում, այս ամենը ձևակերպված է որպես նվիրատվություն։

2021 թ-ին արդեն նա հայտարարագրել է 2012 թ․-ի արտադրության NISSAN մակնիշի ավտոմեքենա, որի արժեքն հայտարարագրում նշված չէ։ 2021 թ․-ի տարեվերջին նա հայտարարագրել է 431 հազար դրամ բանկային միջոցներ, ինչպես նաև 500 հազար դրամ կանխիկ դրամական միջոցներ։ Ընդ որում՝ տարեսկզբին կանխիկ դրամական միջոցները կազմել են 4000 դոլար։ 2021 թ-ի տարեկան եկամուտը կազմել է 7 մլն 437 հազար դրամ, միաժամանակ, նա հայտարարագրել է 366 հազար դրամի վարկային միջոցների մայր գումարը։ Տարեկան ծախսերի հայտարարագրում նա 5 մլն դրամի միանվագ ծախսեր է հայտարարագրել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում