Ներքին 4 տարի առաջ - 10:55 15-10-2022

Անցկացվել է կանանց մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման մասին Հայաստանի զեկույցի քննարկումը

Արփինե Սարգսյանի համանախագահությամբ հայկական պատվիրակությունը Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի 83-րդ նստաշրջանի ընթացքում մասնակցել է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի (CEDAW) իրականացման վերաբերյալ ՀՀ 7-րդ զեկույցի քննարկմանը: Հայաստանի զեկույցի քննարկումը տեղի է ունեցել հեռավար եղանակով: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

Կոմիտեի հետ երկխոսության ընթացքում Հայաստանը վերահաստատել է կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների իրականացումն ապահովելու իր հանձնառությունը։

Պատվիրակությունը պատասխանել է կոմիտեի կողմից բարձրացված բազմաթիվ հարցերի, այդ թվում՝ քաղաքական և հասարակական կյանքում կանանց դերի բարձրացման, զբաղվածության, տնտեսական, սոցիալական և այլ բնագավառներում կանանց հավասարության, առաջխաղացման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Երկխոսության ընթացքում պատվիրակության անդամները կոմիտեի ուշադրությունը հրավիրել են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամի, հասարակության առավել խոցելի խմբերի վրա դրա ազդեցության, ինչպես նաև կանանց նկատմամբ ադրբեջանցի զինծառայողների կողմից իրականացված ծանր հանցագործությունների վրա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան