Ներքին 4 տարի առաջ - 16:20 14-10-2022

Ալիևն ասել է, որ «Ղարաբաղի հայերի անվտանգությունը կապահովվի Ադրբեջանի սահմանադրության համաձայն»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, անդրադարձել է արցախահայության խնդրին։

«Պրահայում կայացած հանդիպմանն այս հարցի շուրջ նույնպես մտքերի փոխանակում ունեցանք։ Մեր դիրքորոշումը պարզ է և հստակ. «Ղարաբաղն Ադրբեջան է» (չակերտները`Tert.am): Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի սահմանադրության համաձայն։ Մենք չենք պատրաստվում մեր ներքին հարցերը քննարկել կողմերից ոչ մեկի հետ։ Եվ որքան ես հասկացա Պրահայի հանդիպման արդյունքներից, այս թեման քառակողմ հանդիպման բոլոր մասնակիցների միջև հակասություններ չի առաջացրել»,- ասել է Ալիևը։

Մինչդեռ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, անդրադառնալով Արցախի վերաբերյալ ԱԽ քարտուղարի հայտարարությանը, շեշտել է, որ իրենց համար Ադրբեջանի կազմում լինելու ցանկացած տարբերակ անընդունելի է:

«Ինչո՞ւ պետք է մենք Ադրբեջանի հետ քննարկենք մեր իրավունքներն ու ազատությունները։ Մենք երկիր ենք, 30 տարի եղել ենք հայության պարծանքը, և Արցախի ճանաչումն Ադրբեջանի մաս՝ հատկապես հայության կողմից, ամենավատ տարբերակն է, որը կարելի է մշակել։ Այդ դեպքում և դրանից հետո չի մնալու արժանապատվություն, պատմության նկատմամբ վստահություն, սա ողջ հայության ճակատագիրն է որոշում հիմա՝ Արցախի ճակատագրի հետ մեկտեղ»,- ասել է Բաբայանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»