Արտաքին 4 տարի առաջ - 12:08 14-10-2022

Զելենսկին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ում Ուկրաինայի օգտին քվեարկած երկրներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք աջակցել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձևին։ Այս մասին Ուկրաինային նախագահը գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

Զելենսկին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ընդունված բանաձևը պատմական է որակել։

«Շնորհակալ եմ բոլոր 143 պետություններին, որոնք աջակցել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը. ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների պաշտպանություն» պատմական բանաձևին։ Աշխարհն ասել է իր խոսքը։ Ռուսական անեքսիայի փորձն անարժեք է և երբեք չի ճանաչվի ազատ ազգերի կողմից։ Ուկրաինան կվերադարձնի իր բոլոր հողերը»,- գրել է Զելենսկին։

Չորեքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձևը դատապարտում է Ռուսաստանի կողմից ուկրաինական բնակավայրերում անցկացված հանրաքվեները և այդ շրջանները Ռուսաստանին միացնելու որոշումը։ Բանաձևը կոչ է անում բոլոր պետություններին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններին չճանաչել Ռուսաստանի անեքսիայի պահանջները և պահանջել անհապաղ հետ կանչել անեքսիայի հռչակագիրը։

Բանաձևին աջակցել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 193 անդամներից 143-ը, դեմ են քվեարկել 5-ը՝ Ռուսաստանը, Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Սիրիան և Նիկարագուան։
Քվեարկության ժամանակ ձեռնպահ են մնացել ՄԱԿ-ի անդամ 35 երկրներ՝ այդ թվում նաև Հայաստանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան