Ներքին 4 տարի առաջ - 10:01 14-10-2022

Աստանայում ընթանում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Ինչպես նշել էինք, Աստանայում ընթանում է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Այս մասին իր Տելեգրամ ալիքում գրել է Ռուսաստան ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ելնելով այն բանից, որ ժամանակն արագ է ընթանում, իրադարձությունները զարգանում են բավական սրընթաց, ես կարծում եմ, որ այսօր շատ հարմար առիթ է՝ շփվելու այս թեմայով եւ տեսնելու, թե ինչ կարող ենք զեկուցել մեր ղեկավարներին պայմանավորվածությունների կատարման մասով, որոնք նրանք ստորագրել են»,- ասել է Լավրովը՝ բացելով եռակողմ հանդիպումը։

Նա վստահություն է հայտնել, որ հանդիպման ընթացքում կհաջողվի «ավելի լավ հասկանալ, թե ինչպես առաջ շարժվենք»։

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հանդիպումը համարում է լավ հնարավորություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները կարգավորելու հարցում լուծումներ գտնելու, ինչպես նաեւ ղարաբաղյան կարգավորումը երեք երկրների ղեկավարների եռակողմ հայտարարությունների հունով կարգավորելու առումով, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Բայրամովը հայտարարել է, որ օգտակար կլիներ բանակցել «նաեւ խաղաղ կարգավորման այլ հարցերի վերաբերյալ, որոնց թվում են պետական սահմանի սահմանազատումը, հաղորդակցությունների բացումը, ինչպես նաեւ հումանիտար բնույթի հարցերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում