Ներքին 4 տարի առաջ - 23:17 13-10-2022

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դուրս բերել ուժերը ՀՀ օկուպացված տարածքներից

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները հանդես են եկել հայտարարությամբ, որով Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դուրս բերել ուժերը Հայաստանի օկուպացված տարածքներից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա) նշել են, որ անհանգստացած են Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմական հանցագործությունների կամ անմարդկային վերաբերմունքի մասին ստացվող բազմաթիվ հաղորդումներով:

Նրանք նկատել են, որ Ադրբեջանի զինվորական դատախազությունը որոշել է հետաքննել փաստերը՝ հույս հայտնելով, որ այդ հետաքննությունները կլինեն հրապարակային և թափանցիկ։

«Մինչ երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են ռազմական գործողությունների վերսկսման մեջ, ադրբեջանական զինված ուժերը օկուպացնում են Հայաստանի տարածքը՝ խախտելով Հայաստանի տարածքային ինքնիշխանությունը և Եվրոպայի խորհրդի կանոնադրության համաձայն՝ հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու Ադրբեջանի պարտավորությունը:

Այսպիսով մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ հետ քաշել զորքերը Հայաստանի Հանրապետության տարածքի բոլոր հատվածներից և ազատ արձակել իրենց մոտ պահվող ռազմագերիներին»,-ընդգծել են համազեկուցողները:

Նրանք շեշտել են, որ միայն դիվանագիտական միջոցները արդար և տևական պատասխան կտան հակամարտությանը, որը օգուտ կտա երկու երկրների բնակչությանն էլ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»