Ներքին 4 տարի առաջ - 14:52 13-10-2022

ԼՂ ժողովուրդն իրավունք ունի պաշտպանելու իր էքզիստենցիալ գոյությունը. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում:
Ելույթը ներկայացնում ենք ստորև.

«Շնորհակալություն, տիկի՛ն նախագահող,
Շնորհակալություն, սիրելի՛ գործընկերներ:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքական խմբերին, որոնք աջակցում և փաստացիորեն ներկայացնում են իրականությունը:

Ցանկանում եմ անդրադառնալ պարոն Սամադ Սեիդովի վեր հանած հարցերին: Պարո՛ն Սեիդով, դուք շատ բարդ դեր եք խաղում: Դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե որքան լավ եմ ես ձեզ հասկանում, թե որքան դժվար է տարիներ շարունակ պաշտպանել չարը: Ամեն դեպքում, դա ձեր ընտրությունն է, բայց այս կազմակերպությունն արժեքների կազմակերպություն է, ըստ այդմ՝ եկեք խոսենք արժեքների մասին, քանզի կարևոր է, երբ մենք խոսում ենք պարտավորությունների մասին:

Պարո՛ն Սեիդով, երբ Հայաստանն ու Ադրբեջանն անդամակցեցին այս հարգարժան կազմակերպությանը, մենք պարտավորություն ստանձնեցինք զերծ մնալ քաղաքական խնդիրների լուծման հարցում ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառումից: Սակայն այդ պատահեց 2020 թ., և ոչ ոք չարձագանքեց: Մենք գիտեինք, որ այս օրը գալու է: Այսօր, բարեբախտաբար, ձեզանից շատերը հասկանում են, թե ինչ է կատարվում այնտեղ:

Երբ պարոն Սամադ Սեիդովը խոսում է Ադրբեջանում հայկական ուժերի առկայության մասին, ուզում եմ ասել, որ դա ամբողջովին սուտ է: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի պաշտպանել իր էքզիստենցիալ գոյությունը:
Նայեք, թե ինչ է կատարվում. մասնատում, նվաստացում, դիտավորյալ սպանություն:

Համենայնդեպս, մենք ինքնապաշտպանության իրավունք ունենք, և նրանք փորձում են իրացնել այդ իրավունքը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան