Ներքին 4 տարի առաջ - 14:30 13-10-2022

Կառավարության համար շատ կարեւոր է պարենային անվտանգության ծրագրերի իրականացումը․ Քերոբյան

Բնակչության պարենային անվտանգությունը 21-րդ դարի գլխավոր մարտահրավերներից է։ Աշխարհի բոլոր երկրների համար բնակչությանը պարենով ապահովելու եւ ընդհանրապես պարենային անվտանգության հետ կապված խնդիրները տնտեսական քաղաքականության առաջնահերթություններն են։ Այս մասին «Հայաստանի ագրոպարենային համակարգերի հիմնախնդիրներն ու հնարավորությունները» թեմայով համաժողովի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Տարբեր երկրներում, նրա խոսքով, իրավիճակն այլ է։ Դա պայմանավորված է ագրարային քաղաքականությամբ, ինչպես նաեւ սոցիալական ապահովության առանձնահատկություններով։ Վերոնշյալը, ըստ Քերոբյանի, ազդում է նաեւ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մարտահրավերների ու սպառնալիքների հաղթահարմանն ուղղված ռազմավարության վրա։

«Բոլոր իմաստներով գյուղատնտեսության ոլորտի զարգացումը պարենային անվտանգության առումով հնարավորություն է տալիս ուշադրության կենտրոնում պահել մարդու հիմնական կարիքը՝ սնունդը։ Եվ մենք պետք է աշխատենք, որպեսզի կարողանանք ամբողջությամբ բավարարել այս հիմնական կարիքը։ Ի վերջո, պարենային անվտանգությունը համաշխարհային հասկացություն է։ Այն հիմնված է որոշ առաջնահերթությունների վրա, որոնք ազդում են մարդու կյանքի վրա»,-ասաց նա։
Քերոբյանը վստահեցրեց, որ Հայաստանի կառավարության համար շատ կարեւոր է պարենային անվտանգության ծրագրերի իրականացումը եւ դրա մակարդակի բարձրացումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով