Արտաքին 4 տարի առաջ - 13:33 13-10-2022

Լուկաշենկոն խնդիրներ կունենա, եթե ներքաշվի ուկրաինական հակամարտության մեջ. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ուկրաինական հակամարտությանը ներգրավվելու դեպքում Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն խնդիրներ կունենա։

«Եթե նախագահ Լուկաշենկոն որոշի ավելի շատ նվիրվել այս պատերազմին, ապա դա կանի իր ժողովրդի զգալի մասի խորհրդին հակառակ և կանի դա՝ ստանձնելով պատասխանատվությունը, ինչը, կարծում եմ, իրեն խնդիրների կարժենա»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը:

Նա հիշեցրել է, որ Բելառուսի դեմ պատժամիջոցներն արդեն սահմանվել են այն բանից հետո, երբ Մինսկը թույլ է տվել ռուս զինվորականներին տեղակայել իր տարածքում։

Նույն հարցազրույցում Մակրոնն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «պետք է վերջ դնի այս պատերազմին» և «վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ»՝ հարգելով «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»։ Նա նաև նշել է, որ բանակցությունները կբխեն Կիևի «շահերից»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան