Ներքին 4 տարի առաջ - 12:23 13-10-2022

Թոռնիկներն առիթից օգտվել, տատիկի, պապիկի թոշակի քարտով առևտուր են արել միջազգային առևտրի համակարգից

Կենսաթոշակառուների եւ նպաստառուների անկանխիկ գործարքներից գոյացող հետվճարի համակարգից օգտվողների թիվը սեպտեմբորին եռապատկվել է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կառավարության նիստում հայտարարեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Այսօր ունենք շուրջ 1,2 մլրդ անկանխիկ գործարքներ: Այսինքն ամփոփելուց հետո մենք 120 մլն դրամ կվերադարձնենք մեր թոշակառուներին ու նպաստառուներին: Իրականում այդ թիվը ավելի մեծ է: Ուզում եմ հիշեցնել, որ հետվճարը տարածվում է միայն ՀՀ տարածքում գործող առեւտրի եւ սպասարկման կետերից, պոս տերմինալների միջոցով անկանխիկ գործարքների, ինչպես նաեւ տվյալ քարտը սպասարկող բանկի օնլայն հավելվածի միջոցով կոմունալ վճարների դեպքում: Այս պահին կարող ենք արձանագրել, որ ամսական միջինը 3 հազար դրամի հետվճար է տրամադրվում»,-ասաց նախարարը:

Փաշինյանն էլ նշեց, որ թոռնիկներն առիթից օգտվել, տատիկի, պապիկի թոշակի քարտով առևտուր են արել միջազգային առևտրի համակարգից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով