Արտաքին 4 տարի առաջ - 12:11 13-10-2022

Ալիևն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի մինչև խաղաղության պայմանագրի ստորագրմանը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 12-ին Աստանայում հանդիպում է ունեցել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ Այս մասին տեղեկցնում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը։

Ադրբեջանի նախագահը հանդիպման ընթացքում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ ադրբեջանական կողմի ներկայացրած առաջարկները։ Ալիևի խոսքով՝ եթե Հայաստանը քաղաքական կամք դրսևորի, ապա մոտ ապագայում հնարավոր կլինի խաղաղության պայմանագիր կնքել։

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ընդգծել է, որ իր երկիրը Արցախյան հակամարտության համատեքստում միշտ վճռականորեն պաշտպանել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Ալիևը շնորհակալություն է հայտնել Պակիստանի դիրքորոշման համար։ Նա իր խոսքում շեշտել է, որ Ադրբեջանը Ջամուի և Քաշմիրի հարցերում պաշտպանում է Պակիստանի արդարացի դիրքորոշումը։ Շարիֆն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Ադրբեջանի այս արդար դիրքորոշման համար։

Բացի այդ հանդիպման ընթացքում նշվել է Ադրբեջանի Պակիստանի և Թուրքիայի միջև եռակողմ համագործակցության կարևորությունը։ Կողմերը նաև կարևորել են հարաբերությունների հետագա խորացման կարևորությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի