Արտաքին 4 տարի առաջ - 09:32 13-10-2022

ԱՄՆ-ում տեղեկացրել են, որ մտադիր են ընդլայնել զորավարժությունների մասշտաբը Խաղաղ օվկիանոսում


ԱՄՆ-ը մտադիր է հարաբերություններ հաստատել Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ եւ ընդլայնել համատեղ զորավարժությունների մասշտաբը Չիինաստանի աշխարհաքաղաքական ազդեցությանը դիմակայելու համար:

Tert.am-ի փոխանցմամբ, ասել է Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Չարլզ Ֆլինը Defense News պարբերականին։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն այս տարածաշրջանում չկա եւ չի լինի, իսկ դա նշանակում է, որ Վաշինգտոնի առջեւ կանգնած խնդիրը շատ ավելի բարդ է, քանի որ առաջ է գալիս դաշնակիցներին եւ գործընկերներին մեկ մեխանիզմում միավորելու անհրաժեշտություն։

Ինչպես նշել է Ֆլինը, այդ ուղղությամբ աշխատանքը վարվում է հիմնականում ի հաշիվ տարածաշրջանում իրականացվող զորավարժությունների, ինչպիսին է Operation Pathways-ը։

Ամերիկացի գեներալը նշել է, որ զորավարժություններն ուղղված են տարբեր երկրների զինված ուժերի ֆունկցիոնալ համատեղելիության եւ համատեղ պատրաստության բարձրացմանը։

Defense News-ի տվյալներով՝ այս տարվա օգոստոսին Միացյալ Նահանգներն ավելացրել է իր ներկայությունն ամերիկա-ինդոնեզական Super Garuda Shield զորավարժություններում, որոնք մտնում են Operation Pathways-ի մեջ։ Ֆլինի կարծիքով՝ սա շատ կարեւոր է, քանի որ դա ապացուցում է դաշնակիցների եւ գործընկերների միավորման անհրաժեշտությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ