Ներքին 4 տարի առաջ - 23:17 12-10-2022

Բացի մի քանի անատամ, անհետևանք հայտարարություններից՝ ԵՄ-ից մենք ինչ-որ բան ստացե՞լ ենք․ Գագիկ Համբարյան

«Սա մեզ որևէ բան չի տալու, հետաքրքիր է՝ ԵՄ-ն մինչև հիմա ինչ է արել, կոնկրետ նյութական ՀՀ-ն ադրբեջանական, ավելի ճիշտ կլինի ասել, թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիայից պաշտպանելու համար»։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ խոսելով Հայաստան ուղարկվելիք ԵՄ քաղաքացիական առաքելությունից։

Հիշեցնենք՝ «Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, գրել էր, որ Եվրամիության դեսպանները համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու համար։

«Բացի մի քանի անատամ, անհետևանք հայտարարություններից՝ ԵՄ-ից մենք ինչ-որ բան ստացե՞լ ենք։ Լավ, ասենք, ԵՄ-ի որոշ երկրներ շատ ցածր մակարդակներով քննադատեցին Ադրբեջանին վերջի ագրեսիայի համար, Ադրբեջանը դուրս է բերել իր զորքերը Հայաստանի տարածքից։ Ադրբեջանը պարտավորվել է էլ այդպիսի բաներ չանել, խոստացել է, որ էլ գերիներ չի վերցնելու, Ադրբեջանը պատժվել է մեր գերեվարված զինվորներին գնդակահարելու համար։ Ադրբեջանը պատժվել է մեր գերեվարված զինվորների մարմինները դիակապտության ենթարկելու համար, ոչ մի բան չկա, հիմա նույնը սա է լինելու»,- նշեց Համբարյանը։

Համբարյանն ընդգծեց. «Հերթական գործակալական ցանցի, արևմտյան գործակալական ցանցի ներկայացուցիչները, որոնք սպասարկելու են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը, քանի որ իրենք հիմա շատ շահագրգռված են ադրբեջանական նավթի և գազի մեջ, ինչպես նաև, Ադրբեջանի, որպես տարանցիկ երկիր, նավթի հետ գազ արտահանելու մեջ։ Շատ վատ է հիմա Եվրամիության երկրների վիճակը կապված էներգակիրների ներկրման հետ։ Հիմա դուք մտածում եք՝ Եվրամիությունը և նրանց հետ համատեղ նաև Միացյալ Նահանգները ինչ-որ հայամետ քայլեր են անելու, եթե արեցին էլ, և դրան միացավ նաև Ադրբեջանը, ուրեմն աս հերթական քայլը կլինի, որպեսզի հիմք ստեղծվի ռուսներին Հայաստանից վտարելու համար»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ