Ներքին 4 տարի առաջ - 15:49 12-10-2022

Ադրբեջանցիների տարածած վերջին տեսանյութի բոլոր հանգամանքները պարզված են․ Սիրանուշ Սահակյան

Երեկ՝ տելեգրամյան ալիքում ադրբեջանցիների տարածած վայրագությունների տեսանյութն արվել է սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ՝ Վերին Շորժայի դիրքի բունկերում։ Ոճրագործները «Յաշմա» ջոկատի զինծառայողներ են։

Oragir.news-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ «Մեր տղաները նույնպես նույնականացված են։ 3-ն էլ գնդակահարվել են։ Այս պահին, սակայն, նրանց անունները հրապարակել չենք կարող, քանի որ դեռևս որոշակի գործընթացներ են իրականացվում»,- ասաց Սահակյանը։

Իր խոսքով՝ այս պահին աշխատանքները կենտրոնացրել են հատկապես միջազգային հարթակներում։ Իրենք ապացույցներ են ներկայացնում միջազգային տարբեր ատյաններ՝ ռազմական այսպիսի հանցագործությունների մասին բարձրաձայնելու, պատշաճ քննություն իրականացնելու և մեղավորներին համարժեք պատիժ տալու համար։

«Ի սկզբանե ադրբեջանական իշխանությունները հայտարարում էին 17 գերիների մասին, սակայն, փաստացի նրանց թիվն առնվազն կրկնակի ավելին է։ Այս գնդակահարությունները ևս դրա ապացույցն են»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ իրենք աշխատանքներ են տանում նաև տեսանյութում պատկերված հայ զինծառայողների ընտանիքների հետ։ «Աշխատանքները տանում ենք բոլոր ուղղություններով։ Ընտանիքի անդամների հետ աշխատանքն արվում է ճանաչման ու այլ գործընթացների շրջանակում, որպեսզի հետագայում իրենց իրավունքները ևս բարձրացնենք միջազգային հարթակներում»,- ասաց իրավապաշտպանը։

«Աշխատանքները տանում ենք բոլոր ուղղություններով։ Ընտանիքի անդամների հետ աշխատանքը արվում է ճանաչման ու այլ գործընթացների շրջանակում, որպեսզի հետագայում իրենց իրավունքները ևս բարձրացնենք միջազգային հարթակներում»,- ասաց իրավապաշտպանը։

Ադրբեջանական զինուժը հերթական անգամ տեսանկարահանում է իր պատերազմական հանցագործության փաստը։ Անդրադառնալով ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիներին խոշտանգելու և սպանելու մասին փաստող տեսանյութին՝ հայտարարել է ՀՀ ՄԻՊ-ը։ Հայտարարության մեջ նաև ասվում է, որ տեսանյութի բոլոր փաստերը մանրամասներով փաստաթղթավորված են և կուղարկվեն միջազգային մասնագիտացված կազմակերպություններին ու դերակատարներին։

«Պաշտպանն արձանագրում է, որ ադրբեջանական զինծառայողների կողմից իրականացված ծանր հանցանքները շարունակում են մնալ անարձագանք, իսկ անպատժելիությունը նրանց քաջալերում է նոր ու ավելի ծանր հանցանքներ գործելու համար։ Այս արարքները պետք է հստակորեն դատապարտվեն միջազգային իրավասու դերակատարների կողմից։ Միջազգային հանրությունը պետք է առավել հետևողականորեն պահանջի ադրբեջանական իշխանություններից պատշաճ քննություն իրականացնել և հանցագործներին ու կազմակերպիչներին մեդալներով զարդարելու փոխարեն պատժել»,- ասված է ՀՀ ՄԻՊ տարածած հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի