Ներքին 4 տարի առաջ - 13:27 12-10-2022

Հինգ տարի հետո ունենալու ենք տեղական արտադրանքներ, բայց միասնական անուն չենք ունենալու ու դա լուրջ խնդիրներ է առաջացնելու. գյուղատնտես


«Հոկտեմբերից վրացական կողմն արգելել է «աջիկա», «տղեմալի» մակնշումով այլ երկրների ապրանքների արտահանումն իր տարածքով, այսինքն մեր ոչ մի ընկերություն օրինակ ՌԴ և Եվրոպա չի կարող Վրաստանի տարածքով արտահանել աջիկա , տղեմալի և արդեն տևական ժամանակ է մածուն, որոնց վրա մակնշված են այս անունները»,- այս մասին տեղեկացնում է գյուղատնտես Արտյոմ Մնացականյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ես վստահ եմ՝ ժամանակ է գալու մի օր արթնանանք ու տեսնենք «լավաշ»֊ի իրավունքն էլ է ուրիշ երկիր վերցրել և այդպես շարունակ։
Ի՞նչ է մնում մեզ...

Մեռնում եմ ասելով ինչ ունենք, կամ հեղինակային իրավունք հանեք պետական մակարդակով, կամ ասոցիացիաների միջոցով, ինչն էլ արդեն կորցրել ենք, նոր անուն մշակեք, ամոթ է երբ դրսի շուկայում մեր մածունի վրա կարդան ոչինչ չասող горный йогурт, կամ Армянский йогурт եզրույթները։

Մրգօղիների մասին ասել եմ արդեն բազմիցս։ Մի հինգ տարի հետո ունենալու ենք տեղական արտադրանքներ, բայց միասնական անուն չենք ունենալու ու դա լուրջ խնդիրներ է առաջացնելու։

Կոնյակի դասը օրինակ չեղավ էլի, չեղավ ու վերջ։»

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան