Ներքին 4 տարի առաջ - 13:03 12-10-2022

Հայաստանի ռազմական հետախուզությունն ըստ էության կաթվածահար վիճակում է. ռազմական փորձագետ

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը կատարել է ֆեյսբուքյան գրառում՝ անդրադառնալով այն փաստին, որ 8 ամիս է, ինչ Հայաստանի զինված ուժերը չունեն հետախուզության պետ։ Նա գրել է.

«Նրան պաշտոնից ազատել էին այս տարվա փետրվարի 19-ին, ընդ որում այդ պաշտոնը նա զբաղեցրել էր դրանից ընդամենը կես տարի առաջ՝ 2021 թվականի օգոստոսի 9-ին։

Հաշվի առնելով պաշտոնի կարևորությունը, կպնդեմ, որ 6 ամիսը հազիվ հերիքած լիներ աշխատանքային հունի մեջ մտնելու համար (առավել ևս, որ մինչ այդ հետախուզության գլխավոր վարչությունում չէր, այլ 2րդ բանակային կորպուսի հրամանատարն էր)։

Այսինքն 6 + 8 = 14 ամիս Հայաստանի ռազմական հետախուզությունն ըստ էության կաթվածահար վիճակում է։
Հենց այսպիսի կադրային հավալայով (кадровая чехарда) ու «պաուզաներ տալով» է Նիկոլն ավիրել ու հիմա էլ շարունակում է ավիրել Հայաստանի անվտանգային համակարգերը։

Ու պետք չէ զարմանալ, որ ուկրաինական հատուկ ծառայություններն առանց որևէ պրոբլեմ Հայաստան պայթուցիկով բարձած բեռնատար է մտցնում, մաքսազերծում և էլի հեշտությամբ երկրից հանում...

Զարմանալու բան չկա, որովհետև նախ՝ նույն սխեմայով 4,5 տարի ավիրել են ԱԱԾ-ն, երկրորդը՝ անվտանգային համակարգերի բոլոր ռեսուրսները ծանրաբեռնված են Նիկոլի քաղաքական և քարոզչական արհեստական օրակարգերը սպասարկելով, ինչի հետևանքով էլ իրական անվտանգային սպառնալիքները չեզոքացնելու որևէ միջոց արդեն չի մնում։

* * *
Ի դեպ, երևի գիտեք, որ ամիսներ առաջ «դավաճան զինվորականների» շեփորահարած գործերով անցնողներից շատերին ազատել են (արդեն առանց շեփորահարելու)։

Օրինակ՝ մի սպայի ոչ միայն սուսուփուս ազատ են արձակել, այլև կոչումը բարձրացրել և զորամասի հրամանատար նշանակել։»

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով