Ներքին 4 տարի առաջ - 22:21 11-10-2022

Լոռու պարեկները հայտնաբերել են ապօրինի փայտանյութով բարձված ավելի քան 10 ավտոմեքենա

Պարեկային ծառայության Լոռու մարզի ստորաբաժանման ոստիկանները շարունակում են հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ՝ վերջին օրերին հայտնաբերելով տարբեր մակնիշների 10-ից ավելի տրանսպորտային միջոց, որոնք բարձված են եղել տարբեր ծավալի փայտանյութով։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Հոկտեմբերի 6-ին և 7-ին պարեկները հայտնաբերել են երկու «ԶիԼ», որոնք բարձված էին ընդհանուր մոտ 17 խորոնարդ մետր փայտանյութով։ Ընդ որում՝ մի դեպքում փայտանյութը քողարկված էր պարկերով։ Հոկտեմբերի 6-ին հայտնաբերել են նաև «Ֆորդ» մակնիշի երեք բեռնատար։ Մեքենաները բարձված էին տարբեր տեսակի փայտանյութով՝ ընդհանուր մոտ 8,5 խորանարդ մետր, իսկ հոկտեմբերի 7-ին հայտաբերել են նաև «ՄԱԶ» մակնիշի բեռնատար՝ բարձված մի քանի խորանարդ մետր հաճարենիով և բոխիով։

Լոռու պարեկները հոկտեմբերի 6-ին և 7-ին մարզի տարբեր հատվածներում հայտնաբերել են նաև «ԳԱԶ» մակնիշի բեռնատարներ, որոնք ևս բարձված էին տարբեր տեսակի ու ծավալի փայտանյութով:

Լոռու պարեկները հայտնաբերել են նաև այլ մակնիշների տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ թեթև մարդատար մեքենաներ, որոնց բեռնախուցն ու սրահները բարձված էին փայտանյութով։ Մասնավորապես, «Մերսեդես», «Օպել», «Վոլգա» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաներում հայտնաբերվել է ընդհանուր 8 խորանարդ մետր փայտանյութ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ տրանսպորտային միջոցները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածքներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում