Արտաքին 4 տարի առաջ - 21:51 11-10-2022

Շվեյցարիայի ազգային խորհրդի նախագահը հանդիպել է Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի՝ Ազգային խորհրդի նախագահ Իրեն Քելինը Թբիլիսիում հանդիպումներ է ունեցել Վրաստանի բարձրաստիճան մի պաշտոնյաների հետ։ Այս մասին տեղեկացնում է «Новости Грузия» լրատվական գործակալությունը։

Այսօր Քելինը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։ Կողմերը խոսել են երկու երկրների համագործակցության, ինչպես նաև այն բարեփոխումների մասին, որոնք Վրաստանը պետք է իրականացնի ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար։

Պապուաշվիլին երախտագիտություն է հայտնել Շվեյցարիային՝ Վրաստանի ժողովրդավարական և սոցիալ-տնտեսական զարգացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև վրաց-ռուսական հարաբերություններում միջնորդի մանդատը կատարելու համար։

Իր հերթին Քելինը նշել է, որ Շվեյցարիան ցանկանում է ավելի ակտիվ ներգրավվել Վրաստանի հետ կապված հարցերում։ Նա նշել է, որ համաշխարհային անվտանգության մտահոգությունների և Ուկրաինայի պատերազմի ֆոնին կարևոր է կենտրոնանալ ընդհանուր արժեքների վրա: Միաժամանակ Քելինը վերահաստատել է Շվեյցարիայի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ այդ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

Տարածաշրջանում առկա մարտահրավերները Քելինը քննարկել է նաև Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ։ Կողմերն գոյություն ունեցող սպառնալիքների դեմ պայքարում ընդգծել են միջազգային հանրության ամուր և միասնական դիրքորոշման կարևորությունը։

Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահը հատկապես կարևորել է խաղաղություն ապահովելու նպատակով Վրաստանի նախաձեռնությունը և Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանն ուղղված այդ երկրի միջնորդությունը։

Քելինը հանդիպել է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ կողմերը քննարկել են Վրաստանի և Շվեյցարիայի միջև սերտ և բարեկամական հարաբերությունները՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։

Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել շվեյցարական կողմին՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած աջակցության համար։ Նա նաև վերահաստատել է կառավարության հավատարմությունը՝ հակամարտությունների խաղաղ կարգավորման համապարփակ քաղաքականությանը։

Վերջինս ուշադրություն է հրավիրվել Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ծրագրերի կարևորությանը՝ Վրաստանում սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխումների ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»