Սպորտ 4 տարի առաջ - 18:38 11-10-2022

Այս կառույցը զբաղվում է ամեն ինչով՝ բացի ֆուտբոլի զարգացումից. ՀՖՖ հերթական պաշտոնյան հեռացել է աշխատանքից

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հերթական պաշտոնյան լքել է զբաղեցրած պաշտոնը։

ՀՖՖ գործկոմի անդամ, Հայաստանում կանանց ֆուտբոլի համակարգող Աննա Թադևոսյանը հայտնել է ֆեդերացիայի ղեկավար անձնակազմի կողմից անհիմն որոշումներ կայացնելու մասին։

Թադևոսյանը գրել է. «Հարգելի ընկերներ,

Ցանկանում եմ տեղեկացնել, որ այլևս հարկ չեմ համարում շարունակել իմ աշխատանքը ՀՖՖ գործադիր կոմիտեում, քանի որ այս կառույցը զբաղվում է ամեն ինչով, բացի ֆուտբոլի զարգացումից: Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՖՖ ղեկավարությունը կայացրել է մի շարք անհիմն ներքին որոշումներ, ինչի արդյունքում աշխատանքից հեռացվել են մարդիկ, որոնք ջանք չեն խնայել ֆուտբոլի զարգացման համար։ ՀՖՖ-ին մաղթում եմ հաջող Fastex բարձրագույն խմբի առաջնություն, քանի որ գործկոմի նիստերը գրեթե միշտ ուղղված են եղել դրան: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես չեմ դադարելու զբաղվել կանանց ֆուտբոլով. շարունակելու եմ անել այն, ինչ սկսել եմ դեռևս 2015թ.-ին: Սա իմ համար երբեք աշխատանք չի եղել, կամ էլ փող աշխատելու միջոց: Ես փոխել եմ ու շարունակելու եմ փոխել շատ աղջիկների կյանքեր՝ օգտագործելով ֆուտբոլը որպես գործիք»։

Հիշեցնենք, որ օրերս ՀՖՖ-ի հետ աշխատանքը դադարեցրել էր նաև ֆեդերացիայի կանանց ֆուտբոլի բաժնի նախկին պետ Լիլիթ Մուրադյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով