Արտաքին 4 տարի առաջ - 10:18 11-10-2022

Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում միջուկային զենքի կիրառմամբ․ ՌԴ փոխարտգործնախարար

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում միջուկային զենքի կիրառմամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Դիվանագետի խոսքով՝ արևմտյան երկրներն ակտիվորեն օգտագործում են այդ հռետորաբանություն՝ փորձելով ներկայացնել, որ Մոսկվան պատրաստ է միջուկային զենքով հարվածներ հասցնել։

«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Միացյալ Նահանգներն ու նրանից կախում ունեցող պետություններն ակտիվորեն շրջանառում են միջուկային հռետորաբանությունը։ Նրանք փորձում են այնպես ներկայացնել, իբրև մեր երկիրը պատրաստվում է հարվածել զանգվածային ոչնչացման զենքերով։ Եվս մեկ անգամ հարկ է բացատրել, որ Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում միջուկային զենքի կիրառմամբ», - ասել է Ռյաբկովը։

Նրա խոսքով, միջուկային զենքի կիրառման պայմանները հստակ սահմանված են Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության հիմունքների մասին փաստաթղթում։ Ռուսաստանը կարող է միջուկային զենք օգտագործել Ռուսաստանի Դաշնության կամ նրա դաշնակիցների տարածքի վրա բալիստիկ հրթիռների արձակման մասին հավաստի տվյալներ ստանալու դեպքում։

Բացի այդ, նման զենք կարող է կիրառվել կրիտիկական կարևորության պետական կամ ռազմական օբյեկտների վրա հակառակորդի ազդեցության դեպքում, որոնց շարքից դուրս գալը կխաթարի միջուկային ուժերի արձագանքը, ինչպես նաև ՌԴ-ի դեմ ագրեսիայի և հասարակ զենքի կիրառման դեպքում, եթե այն վտանգում է պետության գոյությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում