Մամուլ 4 տարի առաջ - 08:29 11-10-2022

Սփյուռքում չեն պատրաստվում լռել. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայ-ադրբեջանական բանակցությունների և վերջին պաշտոնական հանդիպումների ֆոնին, ինչպես նաև Պրահայում տեղի ունեցած Փաշինյան-Էրդողան և Փաշինյան-Ալիև հանդիպումներից հետո բուռն զարգացումներ են տեղի ունենում նաև հայկական Սփյուռքում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Սփյուռքի մի շարք հայաշատ քաղաքներում մեծ դժգոհությամբ են ընդունել տեղի ունեցող բանակցային գործընթացում Հայաստանի իշխանությունների պարտվողական ու զիջողական քաղաքականության շարունակականությունը, ինչպես նաև Արցախի հարցից փաստացի «ձեռքերը լվանալը»։

Մենք տեղեկություն ունենք, որ հանգստյան օրերին եվրոպական մի քանի երկրների հայ համայնքներում հանդիպումներ են եղել, որոնց ժամանակ քննարկվել են իրենց առաջիկա քայլերը։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, նախատեսվում է բողոքի ակցիաներ իրականացնել, որպեսզի իրենց մոտեցումներն ու ասելիքը լսելի դարձնեն։

Ավելին, մեր տեղեկություններով, օրերս մասնավորաբար Գերմանիայում ՀՀ դեսպանի հետ հանդիպման ժամանակ Սփյուռքի մի քանի ներկայացուցիչներ նշել են, որ չեն պատրաստվում լռել, պահանջել են, որ դեսպանը ՀՀ քաղաքական ղեկավարությանը փոխանցի, թե Սփյուռքում ինչ վերաբերմունք ունեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ առաջիկա սպասվող հնարավոր պայմանագրերի կնքման փաստին»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում