Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 23:01 10-10-2022

Բլինքենը Ալիևի հետ հեռախոսազրույցում քննարկել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ի թիվս այլ հարցերի, նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու պաշտպանությունը, ինչպես նաև՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը։ Այդ մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ։

«Բլինքենն իր երախտագիտությունն է հայտնել դրական քայլերի համար, որոնք ձեռնարկվում են Հայաստանի և Ադրբեջանի կողմից՝ կայուն խաղաղ պայմանավորվածություններին հասնելու համար, ներառյալ վերջին ուղիղ բանակցություններն արտաքին գործերի նախարարների և առաջնորդների միջև»,- նշվում է հայտարարության մեջ։

Նեդ Փրայսի խոսքով՝ Բլինքենը ողջունել է հոկտեմբերի 4-ին 17 հայ ռազմագերիների վերադարձը, ինչպես նաև Ալիևին կոչ արել շարունակել քայլեր ձեռնարկել՝ խաղաղ կարգավորման գործընթացին աջակցելու ուղղությամբ։

ԱՄՆ պետքարտուղարը հաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը, այդ թվում՝ սահմանների հստակ նշման, տրանսպորտային կապերի ապահովման, անհետ կորած անձանց ճանաչման և վերադարձի, ինչպես նաև՝ գերիների ազատման հարցերում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի