Արտաքին 4 տարի առաջ - 16:22 10-10-2022

Վրաստանի նախագահը զորակցություն է հայտնել Ուկրաինային

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի և այդ երկրի այլ քաղաքների նկատմամբ իրականացված հրթիռային հարձակումներին։ Այս մասին Վրաստանի նախագահը գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։
​​​​​​
Զուրաբիշվիլին միևնույն ժամանակ զորակցություն է հայտնել Ուկրաինային։ Նա վստահություն է հայտնել, որ «խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված հարձակումների հիմնական նպատակը վախ ներշնչելն է»։

«Սարսափ​​​ելի լուրեր Կիևի և այլ քաղաքների ռմբակոծության մասին։ Քաղաքացիական բնակչության վրա անկանոն հարձակման նպատակներն են ոչնչացնելը և վախ սերմանելը։ Սակայն աշխարհը տեսել է ուկրաինացի ժողովրդի վճռականությունը։ Ամբողջ Վրաստանը կանգնած է Ուկրաինայի կողքին»,- գրել է Զուրաբիշվիլին։

Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ այսօր ռուս զինվորականներն ընդհանուր առմամբ 75 հրթիռ են արձակել Ուկրաինայի տարածքում, որոնցից 41-ը խոցվել է։ Հրթիռակոծության հետևանքով կան զոհեր և վիրավորներ, Կիևում մի քանի հարված է հասցվել նաև կարևոր ենթակառուցվածքներին։
Նշենք, որ Ուկրաինայի քաղաքների նկատմամբ հրթիռակոծությունները ուժգնացան այն բանից հետո, երբ ուկրաինական ուժերը պայթեցրեց Ռուսաստանը Ղրիմին կապող կամուրջը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով