Ներքին 4 տարի առաջ - 23:19 09-10-2022

Խաղաղության պայմանագրով սահմանափակելով բանակը՝ ՀՀ-ին արգելվելու է ձեռք բերել սպառազինություն. Էդգար Ղազարյան

Լեհատանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Պրահա պաշտոնական այցին՝ մանրամանսներ և որոշ հանգամանաքներ ներկայացնելով։

«Հիմար թեզեր է հնչեցնում Փաշինյանը, հետո գնում Պրահա։ Փաշինյանն ամբողջ Հայաստանն է դիտարկում որպես Ադրբեջանի մաս։ Ադրբեջանը հստակ նշում է, թե որ տարածքի նկատմամբ ունի հավակնություններ՝ սկսում է Նռնաձորից, Սյունիքից ու Վայոց Ձերից՝ հասնում մինչև մայրաքաղաք Երևան։ Ադրբեջանի հարձակումից քսաներկու օր հետո գնում է Պրահա, իսկ սեպտեմբերյան դեպքերից հետո միայն պաշտոնապես դիմել է ՄԱԿ-ին, ՀԱՊԿ-ին, ՌԴ-ին՝ ռազմական աջակցություն ստանալու համար, սակայն ռազմական դրություն չի հայտարարել, բայց ո՞նց կարող է այդպես լինել, եթե քո երկրում սովորական սահմանադրական կյանքի ռեժիմ է։ Հակառուսական տրամադրություններ է մտցրել՝ պետական ամենաբարձր մակարդակով, որ պետք է տեղակայվեն ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի դիտորդներ։ Պրահայում հանդիպումը ԵՄ-ի նախաձեռնությունն էր։ Հայաստանը գնացել է իր խնդիրները քննարկելու հակառուսական մի քննարկման»։

Ղազարյանի խոսքով, Փաշինյանն այնտեղ ունեցել է երկու պաշտոնական հանդիպում. «Ամբողջ տեսանյութերում ոչ մի տեղ չկա Չեխիայում ՀՀ դեսպանը, Էրդողանի հետ հանդիպմանը ներկա է Բրյուսելում ՀՀ դեսպանը, բայց երկկողմ մասնակցությանը լրիվ անհասկանալի էր։ Թուրքիայի նախագահն ասել է, որ ինչ անում ենք ՀՀ-ի նկատմամբ, նույնն ենք անելու, որի մեջ ներառում է նաև ցեղասպանությունը, որովհետև դա նրանք չեն էլ դատապարտել։ Այսինքն նույն բանը շարունակելու են անել։
Պրահայում հավաքվել էին ՌԴ-ի նկատմամբ սանկցաիներ կիրառելու համար, որպեսզի Ուկրաինան կարողանա իր տարածքային ամբողջականությունը պահպանի, բա ինչու՞ նույնը չի արվում Ադրբեջանի նկատմամբ»։

Նախկին դեսպանն անդրադարձավ նաև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ մասնավորապես նշելով. «Հիմքը ո՞րն է խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Եվրոպական շահերը հիմա համընկնում են թուրքական շահերին։ Թուրքական կողմն էլ շատ հստակ նշեց, որ Արցախի բնակիչները ադրբեջանի քաղաքացիներ են և որևէ այլ երկիր չի կարող դրա վերաբերյալ որոշում կայացնել։ Առհասարակ, Փաշինյանը հարաբերությունները տարածաշրջանում այնպես է սրել, որ պատերազմն անխուսափելի է։ Իսկ Ալիևը Պրահայից Թվիթերում գրեց, որ Սյունիքն ու Վայոց Ձորը իրենն են լինելու։
Խաղաղության պայմանագրով սահմանափակելով բանակը՝ ՀՀ-ին արգելվելու է ձեռք բերել սպառազինություն»։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում