Արտաքին 4 տարի առաջ - 14:23 09-10-2022

Վրաստանի վարչապետը ընդունել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարին


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նախօրեին ընդունել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովին։ Ինչպես տեղեկացնում է վրացական «Новости-Грузия» լրատվական գործակալությունը՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում Բաքվի և Թբիլիսիի ռազմավարական գործընկերությանը վերաբերող հարցեր։

Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում վրացական կողմն ընդգծել է, որ Թբիլիսին հավատարիմ է էներգետիկ անվտանգության ոլորտում տարածաշրջանային համագործակցության խորացմանը՝ Բաքվի հետ սերտ համագործակցության միջոցով։

Ղարիբաշվիլին նշել է, որ իր երկիրը շարունակում է մնալ Ադրբեջանի հուսալի տարանցիկ գործընկերը և պատրաստ է շարունակել զգալի ներդրում ունենալ տրանսպորտային նախագծերի իրականացման և զարգացման գործում։ Միևնույն ժամանակ կողմերը նշել են, որ նման նախաձեռնությունները նպաստում են Սև և Կասպից ծովերով Ասիայից Եվրոպա բեռնափոխադրումների արդյունավետության և անվտանգության բարելավմանը։

Վրաստանի վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել Շահբազովին՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը Ադրբեջանի ցուցաբերած աջակցության համար և վերահաստատել Վրաստանի անվերապահ աջակցությունը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։

Հոկտեմբերի 7-ին Շախբազովը Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հրավերով երկօրյա այցով ժամանել է Թբիլիսի։ Նա մի շարք հանդիպումներ է ունեցել Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան