Ներքին 4 տարի առաջ - 21:39 08-10-2022

Որքան էլ պարադոքսալ թվա, Հայաստանն աշխարհաքաղաքական գործոն է․ Վարդան Ոսկանյան

«Ակնհայտ է, որ Բաքվի բռնապետական վարչախմբի ագրեսիվ գործողությունների քննադատությանը միտված հավաքական իմաստով Արևմուտքից հնչող հայտարարությունները, ոչ թե հիմնված են Հայաստանի հանդեպ համակրանքի վրա (միջազգային հարաբերություններում, որպես կանոն, այդպիսի բան չկա), այլ նպատակ ունեն Ադրբեջանի հետ գազային գործարքների համատեքստում, պատկերավոր ասած, «քաղցրաբլիթին» զուգահեռ, ձեռք բերելու նաև «մտրակ»»։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Ըստ այդմ, ենթադրվում է, որ Հայաստանն աշխարհաքաղաքական իմաստով այլևս գործոն չէ, հետևաբար կարող է գոհանալ առանց «քաղցրաբլիթի» կամ, ավելի ճիշտ, միայն այդ «քաղցրաբլիթի» բանավոր նկարագրությամբ։

Բան այն է սակայն, որ, որքան էլ պարադոքսալ թվա, Հայաստանն աշխարհաքաղաքական գործոն է, քանի որ հայկական հրթիռները դեռևս ունակ են խաթարելու Բաքվի բռնապետսկան վարչախմբի գազի ցանկացած խողովակաշարային տեղափոխում դեպի արևմուտք՝ հատկապես, որ նման խաթարմանն ամենևին կարող են և դեմ չլինել այս հարցում ևս երկու շահագրգիռ կողմ՝ Ռուսաստանը և Իրանը»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում