Ներքին 4 տարի առաջ - 12:24 08-10-2022

Արտակ Բեգլարյանը և «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի փորձագետները քննարկել են համագործակցության հնարավորությունները

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի փորձագետներ Լարիսա Ալավերդյանին, Ալեքսանդր Մանասյանին՝ կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացանք Արցախի կառավարության ֆեյսբուքյան էջից։


Պետական նախարարը ողջունել է կենտրոնի նախաձեռնած քննարկումներն Արցախում՝ կարևորելով փորձագիտական համայնքի ներուժի արդյունավետ իրացումը Արցախի առջև ծառացած հիմնախնդիրների լուծման գործում: Նա շնորհակալություն է հայտնել փորձագետներին Արցախին ցուցաբերած շարունակական աջակցության և հետագա համագործակցության պատրաստակամության համար:

Կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Արցախի արտաքին ու ներքին մի շարք հիմնախնդիրների լուծման հնարավորությունների ու երկուստեք անելիքների շուրջ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխգործակցության հետևողական խորացման վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան