Ներքին 4 տարի առաջ - 11:08 08-10-2022

Ադրբեջանը ՀՀ-ում տեսնում է կառավարող ուժի, որի պայմաններում կարելի է իրագործել «ադրբեջանական երազանքը»․ Աբրահամյան


Ադրբեջանը ՀՀ-ում տեսնում է կառավարող ուժի, որի պայմաններում կարելի է իրագործել «ադրբեջանական երազանքը», իսկ դա միայն Արցախը, «միջանցքը» կամ, այսպես կոչված, «անկլավները» չեն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանն առաջնագծում այնքան ժամանակ է լարվածությունը պահելու մինչև իր առաջադրած օրակարգը չսպառվի։
Նույնիսկ ՀՀ իշխանության հավաստիացումը՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ, Ադրբեջանին չի կանգնեցնելու։

Ադրբեջանը ՀՀ-ում տեսնում է կառավարող ուժի, որի պայմաններում կարելի է իրագործել «ադրբեջանական երազանքը», իսկ դա միայն Արցախը, «միջանցքը» կամ, այսպես կոչված, «անկլավները» չեն։

Ադրբեջանի սպառնալիքների չեզոքացման կամ մեղմացման աղբյուրը երկրի ներսում է, որովհետև առանց այս իշխանության հեռացման որևէ լուրջ խնդիր չի լուծվի։

Իսկ կլուծվի՞ արդյոք սրանց հեռացման պարագայում։

Այդ պարագայում Հայաստանը նվազագույնը շանս կստանա, ինչը չկա սրանց պարագայում, դեռ չեմ խոսում այն մասին, որ երկրի ներսում՝ արտաքին և ներքին դիմակայության օջախները չեն մարվել ու նորմալ իշխանության պայմաններում ադրբեջանցիների մռութները ջարդելու հնարավորություն ինքս տեսնում եմ։

Հնարավոր է, որ դա նրանից է, որ ես մեր զինված ուժերի չօգտագործված պոտենցյալը տեսնում եմ, իսկ այսօր շարքերում կամ պահեստազորում գտնվող շատ զինվորականների ուժերի վրա վստահ եմ։

Պետությունն ընդամենը պետք է տեր կանգնի իր զինծառայողին, բանակին, նրան ապահովի կռվելու և հաղթելու ռեսուրսով, այդ դեպքում սահմանին ու, առհասարակ, երկրում կռիվ տվող, պինդ տղերքի խնդիր չենք ունենա»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում