Մամուլ 4 տարի առաջ - 08:15 08-10-2022

Բոլոր մաքսակետերում ՊԵԿ-ը տեսախցիկներ է տեղադրել. Բադասյանն ուղիղ «դոստուպ» ունի․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայաստանի բոլոր մաքսակետերում ՊԵԿ-ը տեսախցիկներ է տեղադրել, որպեսզի հեռավար հետեւեն մաքսակետերի աշխատանքին եւ իրեղեն ապացույցներ ունենան, եթե խնդիրներ ծագեն։ Իբրեւ թե՝ նպատակը կոռուպցիան բացառելն է, բայց մաքսավորները հիմար չեն, որ հենց տեսախցիկների հասանելիության դաշտում կաշառք վերցնեն ու բռնվեն։ Եվ այդ տեսախցիկները, ըստ էության, այլ գործառույթ են ստանձնել։

Մեզ ասացին, որ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ուղիղ «դոստուպ» ունի այդ տեսախցիկներին եւ իր աշխատասենյակից ողջ օրը մոնիտորների վրա հետեւում է բոլոր մաքսակետերի անցուդարձին։ Ասում են՝ որտեղ կասկածելի կուտակումներ, հերթեր է տեսնում, անձամբ զանգում է տվյալ մաքսակետի ղեկավարին եւ հրահանգում արագ լուծել խնդիրը, այնպես անել, որ հերթը վերանա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ