Արտաքին 4 տարի առաջ - 21:49 07-10-2022

Վրաստանի նախագահը վստահեցրել է, որ իր երկիրը լիովին աջակցում է Ուկրաինային

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Բոնի Ջենքինսի հետ։ Վրացական «Новости Грузия» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Վրաստանի նախագահականի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Զուրաբիշվիլին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է Վրաստանում և Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։

Վրաստանի նախագահը ընդգծել է, որ Ուկրաինայում շարունակվող պատերազմը մեծ ազդեցություն ունի տարածաշրջանի, Եվրոպայի և առհասարակ ողջ աշխարհի անվտանգության ու կայունության վրա։ Նա միևնույն ժամանակ վստահեցրել է, որ Թբիլիսին լիովին համերաշխ է Կիևի հետ, աջակցում է այդ երկրին տարբեր ոլորտներում և խստորեն հետևում է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո սահմանված միջազգային պատժամիջոցներին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Աբխազիայում և Հարավային Օսիայում տիրող իրավիճակին, ինչպես նաև Ուկրաինայում շարունակվող պատերազմի համատեքստում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված սպառնալիքներին։

Ջենկինսն իր հերթին վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և պատրաստակամություն հայտնել Թբիլիսիի հետ տարբեր ոլորտներում ամրապնդել ռազմավարական գործընկերությունը։

Բացի այդ կողմերը քննարկել են սևծովյան և կովկասյան տարածաշրջաններում անվտանգային հարցերը և այդ գործընթացներում Վրաստանի ունեցած դերակատարությունը։ Այդ կապակցությամբ Վրաստանի նախագահը կարևորել է իր երկրի մասնակցությունը Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովին, որը այս օրերին տեղի է ունենում Պրահայում։

Հիշեցնենք, որ Ջենկինսը Վրաստան է ժամանել հոկտեմբերի 5-ին՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի կենսաանվտանգության ասոցիացիայի համաժողովին մասնակցելու համար։ Այցի ընթացքում նա մի շարք հանդիպումներ է ունեցել երկրի իշխանությունների ներկայացուցիչների հետ և քննարկել ընդհանուր ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»