Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 19:40 07-10-2022

Վրաստանի ԱԳ նախարարը հարավային հարևաններին երկխոսության հարթակ տրամադրելու պատրաստակամություն է հայտնել

Վրաստանը միշտ պատրաստ է հարթակ տրամադրել իր հարավային հարևաններին հանգիստ և խաղաղ երկխոսություն վարելու, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ինչպես հայտնում է Վրաստանի «Առաջին ալիքը», այս մասին հայտնել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին:

«Մենք հատուկ վստահություն ենք վայելում մեր հարևանների կողմից և ապագայում միշտ պատրաստ ենք, որ Վրաստանը, Թբիլիսին դառնա մի վայր, որտեղ մեր հարավային հարևանները կկարողանան հանգիստ երկխոսություն վարել՝ բանակցություններում կոնկրետ արդյունքների հասնելու և խաղաղություն ու կայունություն հաստատելու համար։ Վրաստանի համար թիվ մեկ առաջնահերթությունը մեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովումն է։ Ելնելով այս նպատակից՝ մեր երկիրը միշտ փորձել է միջնորդի դեր խաղալ մեր հարավային ընկերների հետ»,- ասել է Վրաստանի արտգործնախարարը։
Նախարարի խոսքով՝ այս գործընթացը շարունակվելու է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում