Արտաքին 4 տարի առաջ - 17:21 07-10-2022

Պուտինի հրամանով մոբիլիզացվածների համար կսահմանվեն վարկային արձակուրդներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, համաձայն որի «Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների և Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների մասնակիցները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները սպառողական և հիփոթեքային վարկերի համար վարկային արձակուրդի իրավունք են ստանում։

Վարկային արձակուրդներ են տրամադրվում մոբիլիզացված քաղաքացիներին, ինչպես նաև ռուսաստանցիներին, ովքեր ծառայություն են անցնում Ազգային գվարդիայի, Արտակարգ իրավիճակների նախարարության, ԱԱԾ-ի, դատախազության, Ռուսաստանի Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում և մասնակցում են ընթացիկ մարտական ​​գործողություններին։

Արձակուրդը հաստատվում է զորահավաքի կամ պայմանագրային ծառայության ողջ ժամանակահատվածի համար՝ գումարած 30 օր։ Արտոնյալ ժամկետը երկարաձգվում է ռազմական գործողությունների ընթացքում ստացած վնասվածքի կամ հիվանդության հետ կապված վարկառուի հիվանդանոցներում և այլ բժշկական կազմակերպություններում գտնվելու դեպքում:

Բանկային պարտավորությունների կասեցումը հնարավոր է միայն վարկային պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև զորահավաքի օրը կամ ռազմական գործողություններին մասնակցելու պայմանագրի կնքումը։ Դրա համար վարկառուն պետք է դիմի վարկատուին բայց ոչ ուշ, քան 2023 թվականի դեկտեմբերի 31-ը: Հետաձգման հետ կապված` ծառայողները կարող եք կապվել բանկի հետ պայմանագրով նախատեսված ցանկացած ձևով, ինչպես նաև բջջային կապի միջոցով:

Միաժամանակ, վարկային արձակուրդների ընթացքում հնարավոր կլինի իրականացնել վարկերի գծով վճարումներ։ Ռազմական գործողության ընթացքում զոհված կամ ստացած վնասվածքներից մահացած կամ առաջին խմբի հաշմանդամություն ստացած անձանց վարկերի և փոխառությունների գծով պարտավորությունները կդադարեցվեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով