Արտաքին 4 տարի առաջ - 22:25 06-10-2022

Թբիլիսին հայտնում է օտարերկրյա զբոսաշրջային հոսքերի աճի մասին

Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը հայտնում է, որ 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, օտարերկրյա զբոսաշրջային հոսքերի վերականգնման ցուցանիշը կազմել է 53.8%։ Ինչպես փոխանցում է վրացական «Грузия Online» լրատվական գործակալությունը, 2022 թվականի սեպտեմբերին Վրաստան է այցելել 636.235 օտարերկրյա քաղաքացի, ինչը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 69.4%-ով։

Հաղորդվում է, որ սեպտեմբերին երկիր այցելած 636.235 օտարերկրյա քաղաքացիներից 452.155-ը Վրաստան են ժամանել որպես զբոսաշրջիկներ։ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ միջազգային զբոսաշրջային այցելությունների ցուցանիշը վերականգնվել է 83.8%-ով։

2022 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստան է ժամանել 3.892.605 օտարերկրացի։ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն աճել է 199.1%-ով։

Նշվում է, որ ընթացիկ տարվա 9 ամիսներին Վրաստան ժամանած օտարերկացի քաղաքացիներից 2.704.133-ը եղել են զբոսաշրջիկներ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 147.5%։

Միևնույն ժամանակ Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը չի հստակեցնում, թե հրապարակված թվի որ մասն են կազմում այն մարդիկ, ովքեր երկիր են ժամանել Ուկրաինայից, Ռուսաստանից և Բելառուսից՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր։ Ռուսաստանից ժամանողների հոսքը հատկապես մեծացավ սեպտեմբերի 21-ից հետո, երբ այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց մասնակի զորահավաքի մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան