Ներքին 4 տարի առաջ - 22:18 06-10-2022

Արագածոտնի մարզում մոտ 15 խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը կողաշրջվել է․ shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 33-ամյա Դավիթ Կ-ն իր վարած ԶԻԼ 4331 մակնիշի կցորդիչով ավտոմեքենայով Թալին-Քարակերտ ավտոճանապարհի 11 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Դավիթ Կ-ն, ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ, 38-ամյա Յուրիկ Ն-ն, 15-ամյա Հասան Ն-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» ԲԿ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագողը հայտնում է, որ բախման հետևանքով բեռնատարը թափքից մասամբ կոտրվել և կողաշրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում, իսկ բեռնատարում բարձված խոշոր եղջերավոր անասուններն ընկել են, որոնցից 6-ը սատկել են։

Բարեբախտաբար, թափքում եղած խոշոր եդջերավոր անասունները չեն տուժել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»