Արտաքին 4 տարի առաջ - 16:10 06-10-2022

Փաշինյան-Էրդողան հանդիպումը կարող է նպաստել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին. «ТАСС»

Անկարան դրական է գնահատում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա դեմ առ դեմ բանակցությունները։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ТАСС» լրատվական գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրին, որի անունը չի հրապարակվում։

Գործակալությունը հաղորդում է, որ Անկարան չի բացառում, որ կողմերի առաջին հանդիպումը կնպաստի երկու երկրների հարաբերությունների բարելավմանը և հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի նախապատրաստման գործընթացի մեկնարկին։

«Պրահայում առաջընթաց կարելի է ձեռք բերել ինչպես Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում»,- նշվում է հրապարակման մեջ։

Աղբյուրը ուշադրություն է հրավիրում այն բանին, որ դեմ առ դեմ հանդիպումներն ավելի արդյունավետ են, քան հեռախոսային շփումները։ «Դա լիովին կարելի է վերագրել Էրդողանի և Փաշինյանի հետագա բանակցություններին»,- հայտնում է աղբյուրը։

Հիշեցնենք, որ այսօր Պրահայում կայանալու է Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի առաջին դեմ առ դեմ հանդիպումը։ Մինչև այդ երկու երկրների ղեկավարները առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել այս տարվա հուլիսի 11-ին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով