Արտաքին 4 տարի առաջ - 12:22 06-10-2022

1127 մարդ. Իրանում ուժգին երկրաշարժի հետևանքով տուժածների թիվն աճել է

Չորեքշաբթի վաղ առավոտյան Իրանի հյուսիս-արևմտյան Արևմտյան Ադրբեջան նահանգում տեղի ունեցած 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 1100-ը, հայտնել է առողջապահության ոլորտի պաշտոնյան:

Իրանի պետական հեռուստատեսության հետ զրույցում առողջապահության նախարարության խոսնակ Մոջթաբա Խալեդին ասել է, որ երկրաշարժի հետևանքով տուժել է 1127 մարդ։

Հզոր երկրաշարժը տեղի է ունեցել Խոյ քաղաքում, որը գտնվում է մայրաքաղաք Թեհրանից 807 կիլոմետր հյուսիս-արևմուտք:

Թեհրանի համալսարանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժին հաջորդել է ավելի քան 30 հետցնցում՝ 4 բալից պակաս ուժգնությամբ: Վիրավորներից շատերը տեղափոխվել են նահանգի հիվանդանոցներ, ասել է Խալեդին:

Իրանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում և վերջին տարիներին բազմաթիվ աղետալի երկրաշարժեր է տեսել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»