Ներքին 4 տարի առաջ - 11:54 06-10-2022

Կասեցվել է կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ՍԱՏՄ Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Արմեն Մանուկյանին պատկանող կիսաֆաբրիկատների արտադրամասում (Արարատի մարզ, Նոր Խարբերդ համայնք):

Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես՝
«արտադրական հատվածը չի համապատասխանել հիգիենայի պահանջներին, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը պատշաճ չեն մաքրվել և ախտահանվել,
չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների, միջատների մուտքը արտադրամասի տարածք կանխելու համար,
սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող սեղանները պատրաստված չեն եղել օրենսդրությամբ ներկայացվող պահանջներին համապատասխանող նյութերից,
սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցները ենթարկված չեն եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ:

Կազմակերպության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումներն ու թերացումները վերացնելու համար»,-նշված է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով