Մամուլ 4 տարի առաջ - 08:42 06-10-2022

Խառն են, շատ խառն են․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երեքշաբթի մեկնարկել էր ԱԺ հերթական քառօրյան, սակայն քպականները «հաջողացրեցին» օրակարգը սպառել առաջին իսկ օրվա երկրորդ նիստի ժամանակ։ Բանն այն է, որ օրակարգում ընդգրկված էր 20 նախագիծ, որոնցից 8-ը՝ երկրորդ ընթերցմամբ։ Ի դեպ, օրակարգում ընդգրկված նախագծերն այն աստիճան անկարևոր ու անբովանդակ էին, այն աստիճան կապ չունեին առկա վիճակի հետ, որ դրանց շուրջ անգամ քննարկում չէր ծավալվում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, թեմայի հետ կապված ներիշխանական լուրջ «բոլոլա» է սկսվել, ի մասնավորի՝ երեկ օրվա երկրորդ կեսին թեժ խոսակցություններ են տեղի ունեցել ՔՊ խմբակցությունում։

Նույնիսկ կառավարությունից բարձրաստիճան «լիազոր ներկայացուցիչ» է խորհրդարան գնացել ու նեղսրտել, թե քառօրյայի օրակարգն արագ սպառելը սուր քննադատության առիթ է դարձել։ Իշխող խմբակցության պատգամավորները փորձել են արդարանալ, թե առանց ընդդիմադիր խմբակցությունների ոչ մի կերպ հնարավոր չէ նորմալ դիսկուրս ծավալել և հարցի քննարկում իրականացնել։

Ավելին, որոշ պատգամավորներ անգամ «սլաքներն» ուղղել են դեպի կառավարություն և նշել, թե գործադիրի կողմից ակտիվություն չի ցուցաբերվում և պատշաճ ծավալի օրենսդրական նախաձեռնություններ չեն ուղարկվում խորհրդարան. «ինչ ուղարկում եք, էն էլ քննարկում ենք»՝ հասկացրել են քպականները»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում