Ներքին 4 տարի առաջ - 22:54 05-10-2022

Արցախը Հայաստան է, բայց Հայաստանի Հանրապետություն չէ. Արմեն Աշոտյան

«Նիկոլ Փաշինյանն այսօր փորձում էր հասարակության միամիտ զանգվածի մոտ տպավորություն ստեղծել, որ ամեն ինչ վաղուց ծախված էր։ Այսպես կոչված՝ Հավաստի Աղբյուրն այսօր Ազգային ժողովում դարձավ աղբակույտ»։ Այս մասին այսօր ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե իրեն մեղադրում են «Արցախը Հայաստան է և վերջ» ասելու մեջ, Աշոտյանը նշեց. «Արցախը, իհարկե, Հայաստան է, բայց Արցախը Հայաստանի Հանրապետություն չէ։ Դրանք շատ տարբեր են։ Եվ Նիկոլը, դա ասելով, Ալիևին տվեց առիթ՝ հայտարարելու, որ դիվանագիտական ջանքերը այլևս սին են, որ բանակցային գործընթացը փակուղու մեջ է, որովհետև Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ Արցախը Հայաստան է և վերջ։ Էլ ինչ կա բանակցելու։ Մենք մեղադրում ենք քեզ, որ դու դիտավորյալ քանդել ես ողջ բանակցային հիմքերը, դիվանագիտական խրամատները»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան