Ներքին 4 տարի առաջ - 17:38 05-10-2022

Պետության գործիքակազմերը շատ չեն, որ կարողանան ապահովել սոցիալապես անապահով խավին․ տնտեսագետ

Ունենք շուկայական տնտեսություն, երբ պահանջարկը գերազանցում է առաջարկին այն աստիճանով, ինչքանով որ հիմա դրա հետևանքով՝ շուկայում գերլարվածություն է ստեղծվում։ Եվ դա օբյեկտիվ է մի կողմից, իսկ մյուս կողմից պարզ է, որ սա սոցիալական հետևանքներ ունի, որովհետև շատ մարդիկ, ովքեր որևէ կերպ Հայաստանի անվտանգությունը, բարեկեցությունը կասկածի տակ չեն դնում, Հայաստանը պարտավոր է իրենց ընդունել։ Այս մասին այսօր Oragir.news-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով բնակարանային վարձակալական խնդիրներին, գնային կամայական թանկացումներին, դրանց լուծումներին, նաև հասարակության վրա ունեցած սոցիալական ազդեցությանը։

Հիշեցնենք, որ տարածաշրջանային զարգացումների հետևանքով, զբոսաշրջիկների աճին զուգահեռ Երևանում վարձակալական բնակարանների գները կտրուկ աճել էին, ինչի հետևանքով շատ մարդիկ դրսում էին հայտնվել։ Մխիթարյանը նկատում է. «Պարզ է, որ կա խնդիր շատ մարդիկ, որոնք վարձում էին բնակարաններ Հայաստանում, հիմա դա չեն կարող անել, կամ դա իրենց համար էապես դժվարացավ»։

Պատասխանելով, թե ինչպես է հնարավոր կարգավորել, լուծել այս դաշտում առկա խնդիրը՝ Միքայելյանն ասաց․ «Եվ այս հարցը, այո, համաձայն եմ, որ լուծման կարիք ունի։ Բայց, արդյո՞ք ճիշտ է կամ հնարավոր է մտցնել ոչ սովորական գործիքակազմ։ Ես դեռ պատրաստի պատասխան չունեմ։ Գուցե պետք է, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար գուցե առաջնային է բնակարան վարձելը կամ գինը սահմանվում է էսքան-էսքան՝ ելնելով ինչ որ օբյեկտիվ ցուցիչներից, բնակարանի մակերեսից և այլն։ Գուցե նման ոչ շուկայական կարգավորող մեթոդը կարող է աշխատել։ Բայց պետք է գիտակցել, որ դա իր հերթին ինչ-որ խնդիր ունի տնտեսական աճի տեսանկյունից և այլն։ Դա արդարացված է, որովհետև մյուս կողմից գնաճը հարվածում է տնտեսական աճին, բայց դա չի նշանակում, որ պետությունը դա չի անի կամ չի անելու»։

Խոսելով՝ պետության հնարավոր միջամտության և արդյունավետ լուծում տալու մասին՝ Միքայելյանը նշում է․ «Իսկ ինչ վերաբերում է, թե պետությունը առհասարակ ինչ գործիքակազմ ունի էստեղ, նախ և առաջ պետք է գիտակցել, որ այդքան էլ շատ չեն, որովհետև պետությունը ազատ տարածքներ չունի, որ կարողանա ինքը վարձով տալ։ Գուցե սա էլ կարիք կա ուղղելու, օրինակ, խոցելի սոցիալական խավերի համար պետությունը գնի ինչ-որ տարածքներ և վարձով տա ավելի փոքր գնով այն խավերի համար, որոնք կարող են փողոցում մնալ։ Ընդհանրապես կարծում եմ, որ դա պետությունը կարող էր վաղուց անել։ Եվ ցանկացած պետություններում վաղուց արվում է և էս առումով՝ պաշտպանվում են նաև սոցիալական իրավունքները մեր ժողովրդի, հատկապես ամենախոցելի խմբերի։ Բայց ամեն դեպքում պետք է գիտակցել, որ պետության հնարավորությունները սահմանափակ են շատ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի