Արտաքին 4 տարի առաջ - 09:19 05-10-2022

Հայաստանի տարածքում տեղի ունեցածը բացահայտեց միջնորդի դեր խաղալու՝ Ռուսաստանի անկարողությունը. Կատրին Կոլոննա

Հոկտեմբերի 4-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Բուշ-դյու-Ռոնի պատգամավոր Անն-Լորանս Պետելը ֆրանսիական դիվանագիտության ղեկավարին հարց է ուղղել Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի և ադրբեջանցի զինվորների կողմից անզեն հայ զինվորների մահապատժի վերաբերյալ:

Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի պատասխանը մեջբերում ենք ամբողջությամբ.

«Ես հասկանում եմ ձեր վրդովմունքը և միանգամայն համամիտ եմ, ինչպես բոլորն այստեղ՝ լինի Ազգային ժողովի, թե կառավարության անդամները։ Այո, ռազմագերիների մահապատիժը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է և ռազմական հանցագործություն։ Նման դեպքերում անպատժելիություն լինել չի կարող։

Ֆրանսիան համերաշխ է հայ ժողովրդի հետ. նորից եմ ասում՝ առանց երկիմաստության։ Ուստի կոչ է արել անհապաղ անաչառ և անկախ հետաքննություն սկսել՝ բացահայտելու այս գործողությունների մեղավորներին և երաշխավորելու, որ նրանք պատասխանատվության ենթարկվեն: Եվ հավելեմ, որ Ֆրանսիան կոչ է արել ազատ արձակել դեռևս կալանավորված բոլոր հայ գերիներին։

Այսօր կրկնում եմ այս կոչը։

Հակամարտության ֆոնին Ադրբեջանի վերջին զինված ներխուժումները Հայաստան չափազանց լուրջ են։ Հանրապետության նախագահն անմիջապես կապ է հաստատել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ՝ կոչ անելով դադարեցնել մարտերը, հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հետ քաշվել Ադրբեջանի կողմից գրավված դիրքերից։ Ես էլ նույնն արեցի։ Մենք նաև Անվտանգության խորհուրդ գումարեցինք, որը երկու նիստ է անցկացրել սեպտեմբերի 15-ին և 16-ին։
Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում տեղի ունեցած այս իրադարձությունները բացահայտեցին նաև, ընդգծում եմ, Ռուսաստանի անկարողությունը՝ խաղալու միակ միջնորդի դերը, որին նա հավակնում էր 2020 թվականի բախումներից հետո։

Ֆրանսիան կշարունակի գործել այս ճգնաժամի խաղաղ և բանակցային կարգավորման համար, մասնավորապես՝ ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն ուղարկելով, որն այս պահին մեր ջանքերի առանցքն է։ Ընդամենը մի քանի օր առաջ այդ մասին խոսել եմ ԵԱՀԿ գործող նախագահի՝ իմ լեհ գործընկերոջ հետ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»