Ներքին 4 տարի առաջ - 23:54 04-10-2022

Ռուսաստանի դաշնակից լինելը կապանք է մեզ համար․ Լևոն Շիրինյան

«Ընդդիմությունը Հայաստանի պետականությունը չի ուզում։ Ոչ թե ընդդիմություն, այլ ռևանշիզմ, որը ռուսական հարվածային ուժն է, և նրա պատասխանատվության վրա է Արցախի պատերազմում պարտվելը, բանակը չզինելը, երկիրը կողոպտելը»։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը` պատասխանելով այն հարցին, թե ընդդիմությունը ասում է, որ իշխանությունների վատ աշխատանքի պատճառով է, որ Ռուսաստանը մեզ պատշաճ օգնություն չի տալիս։

Անդրադառնալով այն հարցին, թե ընդդիմության ժամանակ Ռուսաստանի հետ նման խնդիր արդյոք չի եղել, Շիրինյանը նշեց. «Ընդդիմության ժամանակ Ռուսաստանը Ուկրաինա չէր ներխուժել։ Միացյալ Նահանգներն էլ Ուկրաինան չէր զինել։ Իրենք, լինելով գողապետության շրջանի իշխանություն, կտրված են իրականությունից»։

Խոսելով ստեղծված իրավիճակում մեր անելիքներից՝ Շիրինյանը նկատեց. «Պետք է անկախության քաղաքականության կուրսը և երկրի կայունությունն ուժեղացնել։ Ռուսաստանի դաշնակից լինելը կապանք է մեզ համար, և անպայման պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից»։

Այլընտրանքային տարբերակներ առաջարկելու վերաբերյալ հարցին ի պատասխան Շիրինյանն ասաց. «Ներկա պայմաններում Արցախը այս տեսքով կարող է մնալ և կմնա։ Հայաստանը տնտեսապես, բարոյապես բանակցությունների, միջազգային հարթակների ուղղություններով կարող է աշխատել, ավելին անել չենք կարող»։

Ամփոփելով` Շիրինյանը ասաց, որ Հայաստանին կայություն կբերի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամրապնդումը։ Եվ կարևորը ոչ թե ՆԱՏՕ-ին անդամակցելն է, այլ ԱՄՆ-ին գլխավոր դաշնակցի հայտ ներկայացնելը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»