Ներքին 4 տարի առաջ - 16:39 04-10-2022

Առանց իմ այսօրվա ղեկավարի ինձ քաղաքական ասպարեզում չեմ պատկերացնում. Ա. Սիմոնյան

Առանց իմ այսօրվա ղեկավարի ինձ քաղաքական ասպարեզում չեմ պատկերացնում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է մասնակի իշխանափոխություն թիմի ներսում և դիցուք իր թեկնածությունը ՌԴ-ում դիտարկեն որպես ապագա վարչապետացուի։

Նշենք, որ առաջիկա օրերին սպասվում է ԱԺ նախագահի այցը Մոսկվա․ «Հայաստանի Հանրապետության համար կա մեկ ցանկալի վարչապետի թեկնածու, եւ իր համար քվեարկել են ու ինքն այսօր զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը եւ ես ինձ առանց իմ այսօրվա ղեկավարի քաղաքական ասպարեզում չեմ պատկերացնում այս պահի դրությամբ»։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հայաստանի առաջ Միութենական պետության մաս դառնալու պահանջին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Նման որևիցե խոսակցության ես իմ ռուս գործընկերների հետ ականատես չեմ եղել, նման խոսակցություն չկա ու չի էլ կարող լինել»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում