Արտաքին 4 տարի առաջ - 13:43 04-10-2022

Թեհրանն աջակցում է ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ Թեհրանն աջակցում է ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած ջանքերի։ Իրանական «IRNA» լրատվական գործակալության փոխանցմամբ` Քանանին ասել է, որ Թեհրանը մշտապես հայտնել է այդ ջանքերին աջակցելու իր պատրաստակամության մասին։

Պատասխանելով լրագրողների հարցին, թե Իրանն ինչ դիրքորոշում ունի ուկրաինական բնակավայրերում հանրաքվե անցկացնելու և այդ շրջանները Ռուսաստանի Դաշնությանը միացնելու հարցում, Քանանին հայտնել է, որ Իսլամական Հանրապետությունը, իր սկզբունքային դիրքորոշումներին համապատասխան, ընդգծում է բոլոր պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքը հարգելու անհրաժեշտությունը։

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հավելել է նաև, որ Թեհրանը կարծում է, որ պետք է խուսափել սադրիչ գործողություններից, որոնք կարող են խաթարել խաղաղության, կայունության և հանգստության ընթացքը։

Քանանին նաև հերքել է այն տեղեկությունները, որ Իրանը անօդաչու թռչող սարքեր է տրամադրել Ռուսաստանին՝ Ուկրաինայի պատերազմում օգտագործելու համար:

Ուկրաինացի պաշտոնյայի հայտարարությանը ի պատասխան, համաձայն որի ռուսական բանակը ռուս-ուկրաինական հակամարտությունում օգտագործել է իրանական անօդաչու թռչող սարքեր, խոսնակը ասել է, որ Իրանը դիտարկում է Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի մատակարարումների մասին տեղեկությունները։ Նրա խոսքով` այդ պնդումները անհիմն են և ինքը չի հաստատի դրանք։

Պաշտոնյան ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր Իրանը միշտ արտահայտել է իր սկզբունքային և հստակ քաղաքականությունը՝ «ակտիվ անկողմնակալության, պատերազմի մերժման և երկու կողմերի միջև տարաձայնությունների քաղաքական կարգավորման անհրաժեշտության, բռնությունից խուսափելու համար»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան