Արտաքին 4 տարի առաջ - 09:16 04-10-2022

Հյուսիսային Կորեան հերթական բալիստիկ հրթիռն է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան կրկին բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։

Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին։

Գործակալության տվյալներով՝ հրթիռի արագությունը գերազանցել է 20 հազար կմ/ժ-ը։ Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ այն անցել է մոտ 4,5 հազար կմ՝ 970 կմ թռիչքի առավելագույն բարձրությամբ։

Ավելի ուշ Ճապոնիայի կառավարությունը մի փոքր շտկել է Հարավային Կորեայի տվյալները՝ նշելով, որ, իրենց տեղեկություններով, հրթիռն անցել է 4,6 հազար կմ տարածություն, իսկ առավելագույն բարձրությունը հասել է 1000 կմ-ի։

Հրթիռն անցել է Ճապոնիայի վրայով և ընկել Խաղաղ Օվկիանոսում:

Հյուսիսային Կորեան կանոնավոր հրթիռներ է արձակում Ճապոնական ծովի ուղղությամբ, սակայն վերջին երկու շաբաթվա ընթացքում ԿԺԴՀ-ն կտրուկ ավելացրել է հրթիռների փորձարկումների թիվը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան