Ներքին 4 տարի առաջ - 18:42 03-10-2022

ՀՀ ոստիկանության պետն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են համագործակցության ուղղությունները

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը կարևորել է Հայաստանի ոստիկանության և Ճապոնիայի դեսպանատան միջև ձևավորված սերտ համագործակցությունն ու վստահություն հայտնել, որ հանդիպումն ավելի կզարգացնի երկկողմ փոխգործակցությունը։

Ֆուկուշիմա Մասանորին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ցավակցություն է հայտնել սեպտեմբերին Հայաստանի սահմաններին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով զոհերի կապակցությամբ։

Արտակարգ և լիազոր դեսպանը խոսել է համագործակցության հետագա ուղղությունների, մասնավորապես՝ հայ ոստիկանների վերապատրաստման, կիբերհանցավորության, համացանցի միջոցով թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի մասին։
Քննարկվել են նաև Հայաստանում պարեկային ծառայության գործունեության և մյուս մարզերում ծառայության ներդրման խնդիրները: Վահե Ղազարյանը աջակցության համար շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին։

Ֆուկուշիմա Մասանորին իր հերթին պարեկային ծառայության աշխատանքի վերաբերյալ արձանագրել է տեսանելի դրական փոփոխությունները։

Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրել է ոստիկանության բարեփոխումների ընթացքը՝ նախատեսվող կառուցվածքային փոփոխությունները, օրենսդրական նախաձեռնությունները, որոշ հանցատեսակների դեմ պայքարի միջոցառումները։ Ներկայացվել են նաև մարզերում պարեկային ծառայության ներդրման աշխատանքների մանրամասներ։

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության հետագա ուղղություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան