Ներքին 4 տարի առաջ - 18:06 03-10-2022

Սյունիքի մարզպետն ընդունել է ՀԲԸՄ Ֆրանսիայի և ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Նադյա Գործունյանին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի և ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Նադյա Գործունյանին։

Ինչպես տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից, հանդիպման ընթացքում տիկին Գործունյանը ներկայացրել է ՀԲԸՄ Ֆրանսիայի գրասենյակի համահիմնադրմամբ իրականացվող «Santé Arménie» առողջապահական նախաձեռնության սյունիքյան գործունեության մանրամասները՝ մասնավորապես, «SOS Villages de Syunik» («SOS Սյունիքի գյուղեր») ամբուլատոր շարժական բժշկական կայանի գործարկման ծրագիրն ու Գորիսի վերականգնողական կենտրոնը։

Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել Սյունիքում ծավալած գործունեության համար՝ կարևորելով կազմակերպության ու նախաձեռնությանը միացած հայ և ֆրանսիացի բժիշկների կատարած աշխատանքը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նոր նախագծեր, մարզի կարիքներն առողջապահական ոլորտում, մարզպետարանի ու կազմակերպության համագործակցությանն առնչվող հարցեր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան