Ներքին 4 տարի առաջ - 10:04 03-10-2022

Ռուբեն Ռուբինյանի համար «Վիվառոն» գիտահետազոտական ինստիտուտ է

2018 թվականի իշխանափոխության կարկառուն դեմքերից մեկի՝ Ռուբեն Ռուբինյանի համար «Վիվառո» բուքմեյքերական ընկերությունը գիտահետազոտական ինստիտուտ է։ Այս հետևությանը կարելի է հանգել՝ ուսումնասիրելով ԱԺ նախագահի տեղակալի, հայ-թուրքական բանակցություններում հայկական կողմի վերջին հույսի պաշտոնական կենսագրությունը կամ ավելի ճիշտ՝ պաշտոնական կենսագրությունների համեմատությունը։

Բանն այն է, որ 2017 թվականին, լինելով ԱԺ պատգամավորի և Երևանի ավագանու ցուցակներում, Ռուբեն Ռուբինյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացրել իր կենսագրությունը, որտեղ նշել է, որ ինքն աշխատում է «Սոֆթ կոնստրակտ» ընկերությունում որպես թարգմանիչ-խմբագիր։



Բայց Ազգային ժողովի նախագահի տեղակալի՝ ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված կենսագրության մեջ նշվում է, որ Ռուբեն Ռուբինյանը «2017-2018թթ. զբաղվել է գիտական գործունեությամբ»:



Հետևաբար, կարելի է ենթադրել, որ կամ Ռուբեն Կարապետովիչի համար «Վիվառոն» գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող հիմնարկ է, կամ էլ (ինչը պարզապես անհավատալի է) «թավշյա հեղափոխության զավակը» առերևույթ պաշտոնեական կեղծիք է կատարել և թաքցրել է իր կենսագրությունից որոշ դրվագներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան